Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկուշաբթի կժամանի Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաք, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ:
«Սեպտեմբերի 8-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործնական այց կկատարի Դոնեցկի շրջան: Սպասվում է նախագահի այցելությունը Մանիուպոլի արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներ»,- հաղորդել է Դոնեցկի մարզպետարանը:
Գործնական այցի մանրամասներն իշխանությունները խոստանում են հրապարակել առաջիկայում: