ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր այցելելու է Հարավաֆրիկյան հանրապետություն, ուր արդեն 3 շաբաթ է' ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է երկրի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան: Ինչպես տեղեկացնում են ՀԱՀ-ի նախագահ Ջեկոբ Զումայի վարչակազմից, ով ուղեկցում է Օբամային աֆրիկյան այցելության ընթացքում, Օբաման ՀԱՀ է ժամանելու Զումայի հրավերով, ուր բանակցություններից զատ' պատրաստվում էր հանդիպել Նելսոն Մանդելային: Սակայն երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Օբաման հրաժարվել է այդ մտադրությունից' ելնելով նախագահի ծանր վիճակից:
Նախօրեին Մանդելայի աղջիկը հայտարարել էր, որ իր հոր հետ ցանկացած պահի կարող է ինչ-որ բան պատահել: Այդ կապակցությամբ Օբաման Սենեգալում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Մանդելան իր հերոսն է: «Մանդելան իմ հերոսն է, և եթե նա լքի մեզ, ապա նրա թողած ժառանգությունը հավերժ կապրի դարերի ընթացքում»,-ասել է ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահը: