Թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեն արշավ է սկսել Հունաստանի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ulusalkanal.com.tr կայքը, կոմիտեի կողմից տարածված տեսադիմումում ասվում է. «Մենք գալիս ենք Հունաստան' ձեր երեսին շպրտելու ցեղասպանության սուտը»:

 

Կոմիտեի ղեկավար, պաշտոնաթող գեներալ Հաքքը Փեքինը հայտարարել է, թե Հունաստանի խորհրդարանի ընդունած օրենքն «անօրինական» է:Նա ասել է, որ Հունաստան է մեկնում հասնելու «օրենքի անվավերությանը»:

 

Ազգայնական գեներալը քննադատել է թուրքական կառավարությանն ու խորհրդարանին' օրենքի նկատմամբ անտարբերություն եւ լռություն պահպանելու համար: Նա պնդել է, որ իրենց փոխարեն «դա պարտավոր է անել պետությունը»:

 

Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ընդունել է իր կողմից ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ, որի համաձայն' Հունաստանի տարածքում այդ ցեղասպանությունները ժխտողները կենթարկվեն 3-6- ամսյա բանտարկության եւ 5-20 հազար եվրո տուգանքի:

 

Հայոց ցեղասպանության իրողության ժխտումը քրեականցնող օրենք ավելի վաղ ընդունել են նաեւ Շվեյցարիայի եւ Սլովակիայի խորհրդարանները: