Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները որոշիչ կլինեն ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև ողջ Եվրոպայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Ելիսեյան պալատում կայացած ասուլիսում այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Եվրոպայի կեսդարյա կառուցումից հետո մենք կանգնած ենք վերակառուցման վտանգի առջև: Շոտլանդական հանրաքվեն անցկացվում է այն ժամանակ, որը կարող է որոշիչ դառնալ Միացյալ Թագավորության ապագայի հարցում, ինչպես նաև ողջ Եվրոպայի համար»,- «Իտառ-Տասս»-ի հաղորդմամբ' նշել է Օլանդը:
ՄԹ-ից անկախանալու հանրաքվեն Շոտլանդիայում անցկացվում է այսօր: