Մեծ Բրիտանիայի բազմաթիվ նշանավոր անձինք ու քաղաքական գործիչներ մեկնաբանել են Շոտլանդիայի անկախության հանրաքվեն, որի արդյունքում տարածաշրջանը կմնա Մեծ Բրիտանիայի կազմում:

 

«Ողջ գիշերը հետեւում Էի, թե ինչպես են շոտլանդացիները պատմություն կերտում: Ակտիվ մասնակցություն, խաղաղ ժողովրդավարական գործընթաց, մենք պետք Է հպարտ լինենք»,-իր թվիթերում գրել Է «Հարի Փոթերի» հեղինակ գրող Ջոան Ռոուլինգը: Էդինբուրգում բնակվող անգլուհին հորդորում Էր շոտլանդացիներին՝ հրաժարվել Մեծ Բրիտանիայից անջատվելու գաղափարից:

 

«Լրտեսների երեխաները» եւ «Իքս մարդիկ» ֆիլմերի աստղ Ալան Քամինգը, ընդհակառակը, Շոտլանդիայի անկախության ակտիվ կողմնակից Է, բայց հանրաքվեից հետո նույնպես աջակցություն Է հայտնել շոտլանդացիներին, ովքեր քվեարկել են Միացյալ Թագավորության միասնության օգտին: Իսկ նրանց, ովքեր երազում են Շոտլանդիայի անկախության մասին, նա կոչ Է արել հավատալ, որ բրիտանական կառավարությունը կկատարի խոստացված լիազորությունները Շոտլանդիային խորհրդարանին փոխանցելու իր պարտավորությունները: «Այո»-ն դեռ ինչ-որ բան նշանակում Է, հիշեք այդ մասին»,-գ րել Է հեղինակն իր թվիթերում:

 

Հանրաքվեի արդյունքները ողջունել Է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգը: «Ես չեմ կասկածում, որ վտանգավոր ու անկայուն աշխարհում մենք ավելի ուժեղ, պաշտպանված ու բարեկեցիկ ենք, երբ միասին ենք»,-հայտարարել Է նա:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն ասել Է, թե շատ ուրախ Է, որ իր երկիրն առաջ կընթանա որպես միասնական պետություն: Նա խոստացել Է, որ կառավարությունը կկատարի հարկերի, բյուջետային ծախսերի ու սոցիալական ապահովության ոլորտում Շոտլանդիայի խորհրդարանին ավելի մեծ լիազորություններ տրամադրելու խոստումը:

 

Հանրաքվեի արդյունքները մեկնաբանել Է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը: «Ես լիովին հարգում եմ երեկվա հանրաքվեում Շոտլանդիայի ժողովրդի կատարած ընտրությունը»,-ասված Է Հյուսիսատլանյան դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում:

 

Շոտլանդացիների մեծամասնությունը սեպտեմբերի 18-ին կայացած հանրաքվեում հանդես Է եկել Մեծ Բրիտանիայի միասնության պահպանման օգտին՝ չպաշտպանելով տարածաշրջանի անկախության գաղափարը: Միասնության օգտին քվեարկել Է տարածաշրջանի բնակիչների 55,3 տոկոսը (2 միլիոն 1926 մարդ), դեմ՝ 44,7 տոկոսը (1 միլիոն 617 հազար 989 մարդ), հաղորդել Է «ինտերֆաքս»-ը: