Ուկրաինական կողմը հաստատել է ռազմագերիների փոխանակումը, որը կիրականացվի շաբաթ օրը Դոնեցկի տարածաշրջանում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԴԺՀ-ի ռազմագերիների և փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Դարյա Մորոզովային:

 

«Ուկրաինական կողմը հաստատել է, որ փոխանակումը կիրականացվի այսօր»,- ասել է Մորոզովան:

 

Յուրաքանչյուր կողմը կփոխանակի 40 ռազմագերի: