Ադրբեջանը շարունակում է բոյկոտել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի նիստը Հայաստանում անցկացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, Եվրանեսթի ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մաս նակցելու վեհաժողովի նիստին:
Սուլեյմանովը հերթական անգամ որպես պատճառաբանություն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման բացակայությունը:
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը տեղի կունենա Երևանում, 2015 թվականի առաջին եռամսյակում: