Մադրիդի «Ռեալը» շահել է կատալոնական TV3 հեռուստաընկերության դեմ դատը:
Որոշումը կայացրել է Մադրիդի առաջին ատյանի դատարանը:
Հիշեցնենք, որ կատալոնյան ալիքը մադրիդցիների մի քանի ֆուտբոլիստի համեմատել էր բորենիների հետ:
Վճռի համաձայն՝ TV3 հեռուստաալիքը և երեք ղեկավարները պետք է 20000 եվրո վճարեն՝ «Ռեալի» հեղինակությանը վնաս հասցնելու համար: