ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 20-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցում' կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բեռնատար ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում գազատար խողովակն ընկել է «Երևանշին ՍՊԸ»-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 926ԼՈՒ68 պ/հ ավտոմեքենայի (վարորդ' Գ. Դ. ծնվ. 1994թ.) վրա. տուժածներ չկան:

 

Մինչ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանելը, հրշեջ փրկարարներն իրականացրել են հերթապահություն: