ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ քաղաքապետարանի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 54 ML 444 և «BYD» մակնիշի Տ 4137 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոցում: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները: