Սեպտեմբերի 20-ին' ժամը 17.00-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Գուրիա շրջանի Լանչխութի-Սուֆսա ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես» մակնիշի 99ՕԼ919 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Վ. Ա., ծնվ.1989թ.) և 27D6710 պետհամարանիշով բեռնատարը (մակնիշը չի հաջողվել պարզել, վարորդ' Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Մ. Ա.):

 

Վ.Ա.-ը տեղում զոհվել է, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ե.-ը (ծնվ.1993թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ավերսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: