«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը խրախուսելի և կարևոր քայլ է համարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի որոշումն' այս տարի դիմել թուրքական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով:

 

«Առաջին քայլը պետք է լինի տեղական դատարան դիմելը, որից հետո ն որ կդիմենք Վճռաբեկ դատարան, ապա' Սահմանադրական դատարան: Արդեն երկար տարիներ նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ բան չի կարող տալ և պետք է զբաղվել պահանջատիրության հարցով' Թուրքիայից պահանջելով հատուցում, հայկական հողերի և կալվածքների, եկեղեցական ունեցվածքի, բանկերում պահ տրված գումարների վերադարձն իրենց օրինական տերերին:

 

Սակայն, պետք է շատ զգույշ այդ ամենն անել: Պետք է լավ պատրաստված լինենք: Եթե դատարան դիմենք, չեմ խոսում թուրքական, այլ ավելի բարձր եվրոպական դատարանի մասին, և տանուլ տանք դատը, ապա դա կործանիչ հետևանքներ կու նենա Հայ դատի համար»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' պարզաբանեց Սասունյանը' հավելելով, որ պարտադիր չէ միայն հայ մասնագետների հետ աշխատել, այլ գործին պետք է ներգրավել լավագույններին' հաջողության հասնելու համար:

 

Սեպտեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս. Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հայտարարել է, որ այս տարի պատրաստվում է դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով:

 

«Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վեր ջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,- ասել է Արամ Ա-ն: