Միացյալ նահանգները հույս ունեն, որ մինչև նոյեմբերի կեսերը, Ուկրաինայում տիրող իրավիճակը զգալի փոփոխությունների կենթարկվի: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ' հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կողմ է Ռուսաստանի մասնակցությանը առաջիկա «Քսանյակի խմբի» գագաթնաժողովին, որը կանցկացվի Բրիսբենում, Լյուն ասել է. «Այս կամ այն երկրի մասնակցությունը «G20» խմբի աշխատանքներին որոշվում է երկրների ամբողջ խմբի կողմից:

 

Այն խնդիրը, որը պետք է ավարտին հասցնել մինչև նոյեմբեր ամիսը'Ուկրաինայի իրավիճակի բարելավվումն է: Մենք, իհարկե, հույս ունենք, որ շարունակվող բանավեճերը հնարավոր է հանգեցնեն նրան, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը Նոյեմբերին էապես կտարբերվի ներկայիս իրավիճակից»: