armsport.am/Բրիտանական ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ կապված ռասիստական արտահայտությունների հետ, որոնք ուղղված են եղել «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիին,- տեղեկացնում է «BBC»-ն:
Սուպերմարիոն թվիթերոյան իր էջում հեգնանքով էր արտահայտվել «Մանչեսթեր Յունայթեդի» «Լեսթերից» նախօրեին կրած պարտության մասին, որից հետո նրա հասցեին ռասիստական արտահայտություններ են հնչել:
Ոստիկանները ներկայումս փորձում են գտնել այդ մարդկանց:
Որոշ օգտատերերի էջեր, որտեղից եղել են ռասիստական արտահայտությունները, արդեն ջնջվել են:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր «Լեսթերին» 5:3 հաշվով՝ հանդիպման ընթացքում հաշվի մեջ առջեւում լինելով 3:1: