ԱՄՆ-ը տրամադրված է այս շաբաթվա ընթացքում առաջ շարժվել Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս դիրքորոշումը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆին շարադրել է սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կայացած անձնական հանդիպմանը:
Ինչպես ավելի ուշ լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը, Իրանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «մեկ ժամից ավելի» բանակցություններ են վարել Waldorf Astoria հյուրանոցում: Նրա խոսքով՝ կողմերը «քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը» Թեհրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի ձեւաչափով:
Բացի այդ, կողմերը «քննարկել են այն սպառնալիքը, որը ներկայացնում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետությունը», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: