ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը եւ Եվրամիությունից համակարգող Քեթրին Էշթոնը եռակողմ հանդիպում են անցկացրել Վիեննայում, որը շարունակվել է մոտավորապես երկուսուկես ժամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը:
«Կոնսուլտացիաները տարբեր ձեւաչափերով կշարունակվեն նոյեմբերի 21-ին»,- նշել է նա:
Պլանավորվում է, որ Վիեննա կժամանեն նաեւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Լորան Ֆաբիուսը, Ֆիլիպ Համոնդը եւ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Սկզբում կկայանան իրանական կողմի առանձին հանիպումները նախարարների հետ,- նշել է աղբյուրը:- Այնուհետեւ կողմերը կբանակցեն Իրան-»վեցյակ» ձեւաչափով»:
«Վեցյակը» եւ Իրանը նպատակ ունեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիր մշակել մինչեւ նոյեմբերի 24-ը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: