ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը և Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հանդիպում են սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շրջանակներում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ -ը:

 

 

Նախօրեին տեղի է ունեցել նմանատիպ եռակողմ հանդիպում: Բանակցությունների ընթացքում քննարկվել է այն հարցը, թե ինչպես պետք է հասնել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ընդունմանը:

 

 

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ նախկինում նույնպես հույս է հայտնել, որ Իրանը և «վեցնյակը» կհասնեն Թեհրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնությանը, մինչև հուլիսի 13-ը: