ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ երկրորդ հանդիպումն Է անցկացրել մարտի 2-ին Ժնեւում ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների գծով խորհրդի նստաշրջանում ունեցած իր ելույթից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այո, ես կրկին հանդիպել եմ նրա հետ»,-ասել Է Լավրովը՝ պատասխանելով ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ իր հանդիպման վերաբերյալ լրագրողի հարցին:
Ռուսաստանի պատվիրակության մի աղբյուր «Ինտերֆաքս»-ին հայտնել Է, որ «Լավրովը եւ Քերին երկրորդ հանդիպման ժամանակ, շարունակելով առավոտյան խոսակցությունը, քննարկել են մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը»: