Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում անցկացրել են վերջին երկու տարվա ընթացքում առաջին անձնական հանդիպումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«(Մեր հանդիպումը) դարձել է Չինաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների բարելավման և փոխադարձ բարենպաստ ռազմավարական գործընկերության կառուցման առաջին քայլը»,- հայտարարել է Աբեն բանակցությունների ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում: Նա նաև հայտարարել է, որ կողմերն արտահայտվել են այն «մեխանիզմի շուտափույթ ստեղծման» օգտին, որը կկանխի ծովում բախումների առաջացումը»:
Սի Ցզինպինն իր հերթին նշել է, թե չինական կողմը հուսով է, որ «Ճապոնիան կշարունակի ընթանալ խաղաղ զարգացման ճանապարհով, խելամիտ քաղաքականություն կվարի ռազմական ոլորտում և անվտանգության բնագավառում», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: