Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Նյու Յորքում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սա երկու երկրների կառավարությունների ղեկավարների առաջին հանդիպումն է 1979 թվականի իրանական հեղափոխությունից ի վեր:
Բրիտանական կառավարության հայտարարության մեջ ասված է, որ երկու ղեկավարները հանդես են եկել երկկողմ հարաբերությունները բարելավելու օգտին:
Նրանք նաեւ նշել են, որ անհրաժեշտ է օգտվել առկա հնարավորություններից Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնության հասնելու համար: