Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը սեպտեմբերի 22-ին հայտարարել Է, որ երկրի այն քաղաքացիները, ովքեր Մերձավոր Արեւելքում կռվել են իսլամիստների շարքերում, հայրենիք վերադառնալու դեպքում երկար պատժաժամկետներ կկրեն բանտերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իմ միանշանակ հաղորդումը բոլոր այն ավստրալացիների համար, ովքեր կռվում են ահաբեկչական խմբավորումների կողմում.դուք կձերբակալվեք, կենթարկվեք պատասխանատվության եւ շատ երկար ժամկետներով պատիժ կկրեք բանտերում»,-ասել Է Էբոտը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Վարչապետի խոսքով՝ ներկայում Իրաքի եւ Սիրիայի արմատական խմբավորումների շարքերում կռվում են 60 ավստրալացիներ: Եվս քսանն արդեն վերադարձել են Ավստրալիա, եւ շուրջ հարյուր հոգի Էլ ակտիվորեն պաշտպանում են ծայրահեղական գաղափարները:
Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները հայտարարել Էին ծայրահեղականների դեմ պայքարելու համար հակաահաբեկչական օրենսդրությունը խստացնելու մասին: Անցած շաբաթ Ավստրալիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները իրականացրել Էին այդ երկրի պատմության մեջ խոշորագույն հակաահաբեկչական արշավը: Ծայրահեղականության կասկածանքով Սիդնեյում եւ Բրիսբենում ձերբակալվել Էր 15 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: