ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը մտադիր են հունվարի 19-ին հանդիպում անցկացնել Վաշինգտոնում, որի ժամանակ կողմերը «հարցերի լայն շրջանակ» կքննարկեն: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, տեղեկացնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Օբամայի և Թերնբուլի հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին ուղղված միջոցառումների քննարկումը:
Երկու երկրների առաջնորդները նախատեսում են քննարկել նաև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները:
Նշենք, որ Ավստրալիայի մարտական ավիացիան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Բելգիայի և Հոլանդիայի ուժերի հետ համատեղ մասնակցում է Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերի ռմբակոծությանը: