Ավստրալիայի կառավարության ղեկավար Թոնի Էբոթը հայտարարել է 2014-ի սեպտեմբերին մայրցամաքում 6 ահաբեկչական հարձակման կանխման մասին: Այս մասին ասվում է YouTube-ի վարչապետի պաշտոնական ալիքում:
«Ինչպես շատ այլ երկրներ` Ավստրալիան գործ ունի ահաբեկչական սպառնալիքի հետ: Այն բանից ի վեր, երբ անցյալ տարվա սեպտեմբերին ահաբեկչական սպառնալիքի մակարդակը միջինից հասել է բարձրի, մենք Սիդնեյում և Մելբուռնում ահաբեկիչների կազմակերպած իրադարձությունների ականատեսները դարձանք: Բացի այդ, մեր ոստիկանության գործողությունների շնորհիվ 6 ահաբեկչություն է կանխվել»,- ասել է վարչապետը:
Էբոթի խոսքերով` Ավստրալիայի խորհրդարանը ոստիկանության լիազորությունները մեծացնող նոր օրենքներ է ընդունել: Մեծացել է նաև հակաահաբեկչական ծառայությունների ֆինանսավորումը:
«Սակայն, չնայած այդ ջանքերին, Ավստրալիան բախվում է օտարերկրյա գրոհայինների ահագնացող և տեղացի ահաբեկիչների խնդրի հետ: Առնվազն 250 ավստրալացիներ, այդ թվում` շատ երիտասարդներ, հայտնվել են մահվան կործանիչ պաշտամունքի` «Իսլամական պետության» թիրախում»»,- նշել է Էբոթը: