Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

 

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության եւ անկեղծ ընկերության օրինակելի դրսեւորում:

 

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: