Աշխարհազորայինների գերությունից ազատվել են մոտ 1200 ուկրաինացի զինվորականի և խաղաղ բնակիչների հրադադարի ռեժիմի և ռազմագերիների փոխանակման շուրջ Մինսկի համաձայնագրի ստորագրումից ի վեր: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Ուկրաինայի Ազգային Անվտանգության և Պաշտպանության Խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոին:
«Վերջին օրերի ընթացքում ազատ է արձակվել 28 ուկրաինական զինվորական»,- ավելացրեց Լիսենկոն:
Նրա խոսքերով՝ նրանք երկու բրիգադների, մեկ գումարտակի և սահմանապահ ստորաբաժանման զինյալներն են: