Աշխարհազորայինները Կիևին կփոխանցեն գերեվարված 863 ռազմագերու մինչև այս շաբաթվա վերջ, փոխանցել է ՌԻԱ «Նովոստին»' հղում անելով Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետության հաղորդագրությունը:
«Պորոշենկոն Մարիուպոլ կատարած այցի ընթացքում հայտնել է Նովոռոսիայի բանակի կողմից Ուկրաինայի՝ 1200 ռազմագերու ազատման մասին: Շաբաթվա վերջում Ուկրաինային ռազմագերիների փոխանակման համաձայնագրի շրջանակներում ևս 863 զինծառայող կփոխանցվի: 311 աշխարհազորային մնացել է ուկրաինական գերեվարության մեջ»,- հայտնել են ԼԺՀ-ում:
Երեկոյան Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը ճշգրտել է վերջինիս արած հայտարարությունը 1200 ռազմագերու ազատման վերաբերյալ՝ հայտնելով, որ ազատ է արձակվել ընդամենը 20 մարդ: