Նիգերիացի զինվորականները հաղորդել են երկրի հյուսիսի Սամբիսի վիթխարի անտառում «Բոկո հարամի» գերությունից 200 աղջիկների եւ 93 կանանց փրկելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ընդսմին բանակը ճշտում է, որ իսլամիստական խմբավորման գերությունից ազատվածների մեջ չկան այն 200 դպրոցական աղջիկները, որոնք ծայրահեղականների կողմից անցյալ տարի առեւանգվել էին Չիբոկ քաղաքից:
Ինչպես BBC-ի հետ զրույցում նշել է զինվորականներից մեկը, Սամբիսիից, որի մակերեսը երկու անգամ գերազանցում է Բելգիայի չափերը, աղջիկներին ու կանանց հաջողվել է դուրս բերել այն բանից հետո, երբ իսլամիստները բանակի ճնշման ներքո լքել են իրենց չորս անտառային ճամբարները: