Նիգերիայի բանակի զինծառայողներն ազատել են դպրոցական աղջիկների մեծ մասին, որոնց ապրիլի 14-ին առեւանգել էին «Բոկո հարամ» արմատական իսլամիստական կազմակերպության զինյալները: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով բանակի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ մայոր Քրիս Օլուկոլադեին: Նա չի ճշտել ազատված աղջիկների ստույգ թիվը, բայց նշել է, որ ներկայում անհայտ է ավելի քան հարյուր առեւանգվածներից միայն ութի ճակատագիրը: Նա նաեւ հայտնել է, որ առեւանգիչներից մեկը ձերբակալված է:

 

«Բոկո հարամ»-ի զինյալները երկուշաբթի օրը հարձակվել էին Նիգերիայի հյուսիսում գտնվող միջնակարգ դպրոցներից մեկի վրա եւ առեւանգել հարյուրից ավելի աշակերտուհիների: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ առեւանգվել էր 129 աղջիկ: Միջադեպը տեղի է ունեցել Բոռնոյի նահանգում: Հենց այս նահանգն է համարվում արմատական իսլամիստական խմբավորման պատվարը: Նրա անդամները ձգտում են հասնել ամբողջ երկրում շարիաթի հաստատման եւ պարբերաբար հարձակվում են դպրոցների վրա: «Բոկո հարամ»-ի գրոհայիններն են կանգնած Նիգերիայում մեկը մյուսի հետեւից կատարվող ահաբեկչ ական գործողությունների հետեւում: ԱՄՆ-ը այդ խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: