Alibaba ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեկ Ման գլխավորել է Hurun Rich List-ի՝ Չինաստանի միլիարդատերերի ամենամյա վարկանիշը, որը հրապարակվել է սեպտեմբերի 23-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հաղորդել է The Wall Street Journal-ը, վարկանիշը կազմող Hurun Report վերլուծական ընկերությունը Մայի եւ նրա ընտանիքի կարողությունը Alibaba-ի՝ անցած շաբաթ ավարտված IPO-ից հետո գնահատել է 25 մլրդ դոլար: Հիմնական ակտիվները Alibaba-ում եւ Alipay վճարային համակարգում ունեցած մասնաբաժիններն են:

 

Առաջին տասնյակում տեղ են գրավել բարձրտեխնոլոգիական սեկտորի եւս չորս ներկայացուցիչներ՝ Tencent Holdings, Baidu, JD.com ինտերնետ-ընկերությունների եւ Xiaomi սմարթֆոններ արտադրողի թոփ-մենեջերները:

 

Անցած տարվա վարկանիշի առաջնորդ Վան Ցզյանլինը 24,2 մլրդ դոլար կարողությամբ իջել Է երկրորդ հորիզոնական: Նա գլխավորում Է Dalian Wanda Group Corp.-ի տնօրենների խորհուրդը, կոնգլոմերատ, որը շահեր ունի անշարժ գույքի ոլորտում եւ զվարճանքի ինդուստրիայում:

 

Alibaba-ի IPO-ն խոշորագույնն Է դարձել աշխարհում: Ընկերության կապիտալիզացիան բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում հասել Է 231,4 մլրդ դոլարի՝ գերազանցելով Facebook-ի, Procter & Gamble-ի եւ JPMorgan Chase-ի շուկայական արժեքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: