Հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում սեպտեմբերի 22-ին' ժամը 06.50-ին, հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզել է, որ սեպտեմբերի 21-ին' ժամը 21.00-ի սահմաններո ւմ, նա «Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենայով Մեծավան-Տաշիր ճանապարհի 1-ին կ/մ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին:
Կատարվում է քննություն: