Մոսկվայի քաղաքային դումայի նոր նախագահ է նշանակվել Ալեքսեյ Շապոշնիկովը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ հղում անելով Շապոշնիկովի մամուլի ծառայությանը:
Շապոշնիկովի թեկնածությանը հավանություն է տվել 45 պատգամավորից 43-ը, ովքեր մասնակցել են քվեարկությանը: Կոմկուսը չի առաջադրել իր թեկնածուին և աջակցել է Շապոշնիկովին:
Փոխխոսնակներ են նշանակվել Անդրեյ Մետելսկին՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից և Նիկոլայ Գուբենկոն՝ ՌԴԿԿ-ից: