Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահության' հունիսի 20-ին կայացրած վճիռը' չեղյալ հայտարարելու Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարացնելու որոշումը, չի ենթադրում ազատ արձակում:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների աշխատակազմի Բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը: «2013 թվա կանի դեկտեմբերի 13-ին Մոսկվայի տվերյան դատարանը կայացրել էր դատական ակտ, որով որպես խափանման միջոց Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ընտրվել էր կալանքը: Այդ ակտով' Հարությունյանը պահվել է կալանքի տակ: Հետագայում գործով փաստաբանները դատարանում բարձրաձայնել են այն հարցը, որ տվյալ դատարանը իրավասու չէր նման իրավական ակտ կայացնել, ուստի տվյալ ակտը հանդիսանում է ոչ իրավաչափ և ապօրինի:

 

Եվ այսօր փաստաբանների բարձրացված հարցը ստացել է իր տրամաբանական և արդարացի լուծումը: Ցավոք, այս որոշումը կայացվել է մի փոքր ուշ, երբ նախաքննության փուլն արդեն ավարտվել է և արդեն դատաքննության փուլն է ընթանում, և տվյալ պարագայում Հրաչյա Հարությունյանի ազատ արձակման խնդիրը չէր կարող բարձրացվել փաստաբանների կողմից»,- պարզաբանեց Թումանյանցը:

 

Նա նաև հավելեց, որ Հարությունյանի ազատ արձակման մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրանակությանը: Հրաչյա Հարությունյանը շարունակելու է մնալ կալանքի տակ, բայց միանշանակ արձանագրվել է նրա իրավունքների խախտումը: Այն հարցին, թե դատարանի նոր որոշումն ինչպես կարող է ազդել գործի հետագա ընթացքի վրա' Թումանյանցը մեկնաբանեց, որ դա կախված է փաստաբանների տակտիկայից և թե ինչպես նրանք կորոշեն օգտագործել այս հանգամանքը դատարանում:

 

Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց նաև մեկ այլ ոգեւորիչ լուրի մասին: Հիշեցնենք, որ Հարությունյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել' կրկին հարցաքննելու գործի երկու մասով վկաների, որոնց ցուցմունքները շատ կարևոր են դատաքննության համար: Փատաբանների միջնորդությունն ամբողջությամբ ընդունվել է: Վկաների մասով միայն ոստիկաններն են հարցաքննվել, ովքեր պնդում էին, թե Հրաչյա Հարությունյանը կեղծ փաստաթուղթ Õ § ներկայացրել ոստիկաններին: «Հարցաքննված ոստիկանները խճճվել են և չեն կարողացել դատարանում նորմալ պարզաբանել իրավիճակը և թե ինչպես է դա տեղի ունեցել: Հարցի շուրջ պետք է լինի նոր դատական նիստ: Թեև արդեն գործով դատախազը ընդունել է, որ, միգուցե, կեղծ փաստաթղթերի մասով մեղադրանքը հանվի»,- հայտնեց Թումանյանցը:

 

Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը հունիսի 20-ին չեղյալ է հայտարարել Պոդոլսկի մերձակայքում երթուղային ավտոբուսի հետ բախված ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարացնելու մասին որոշումը: Վթարի հետեւանքով զոհվել Էր 18 մարդ: Նախագահությունը խախտումներ է բացահայտել Տրոիցկի դատարանի դատավոր Ելենա Ստաշինայի՝ 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ եւ նյութերն ուղարկել Է նոր քննության: