2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար մեղավոր ճանաչված Շանթ Հարությունյանի գաղափարակից ընկեր Մկրտիչ Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ազատ է արձակվել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ազատ է արձակվել նաև Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 4 տարի ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանը:
Նշենք, որ ինչպես Ալեք Պողոսյանի, այնպես էլ Մկրտիչ Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետն ավարտվել է, և նրանք պետք է ազատ արձակվեին նոյեմբերի 5-ին, սակայն քանի որ օրը կիրակի է՝ դատապարտյալներն ազատ են արձակվել այսօր:
Նշենք, որ Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել: Նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ և ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ:
Հավելենք՝ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտվել էր 14 քաղաքացի, որոնցից 5-ը՝ Հայկ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեք Պողոսյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանը ազատության մեջ են: