Պաշտոնական Անկարան հերքել է լուրերն այն մասին, թե Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության հենակետերի վրա հարձակումները գործվել են Թուրքիայի տարածքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը: Թուրքիայի վարչապետի գրասենյակից անհիմն են համարել խոսակցություններն այն մասին, թե իսլամիստ ծայրահեղականների դեմ հարձակման ժամանակ օգտագործվել է Ինջիրլիքի ռազմաբազան:
Ավելի վաղ սիրիական կողմից հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, թե ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների դեմ օդային հարձակումների նոր ալիք է ուղղել Թուրքիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներից: