Թուրքիան պաշտոնապես որոշում է կայացրել այն մասին, որ հեռու կմնա «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային գործողություններ ծավալող ցանկացած կոալիցիայի մեջ մտնելուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Haber7.com կայքը, որոշումը կայացվել է վարչապետի նստավայրում պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացված Անվտանգության նիստի ժամանակ:
Վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարությամբ իրականացված նիստին ներկա են եղել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, վարչապետի և արտգործնախարարի խորհրդարականներ և այլ պաշտոնատար անձինք: Շուրջ երեք ժամ տևած քննարկման արդունքում թուրքական կողմը որոշել է իսլամիստական խմբավորման դեմ պայքարում ստանձնել «պասիվ գործընկերոջ» կարգավիճակ:
Նշվում է, որ թուրքական կող մն այս որոշումն ընդունելու ժամանակ հաշվի է առել իր դիվանագետների և քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգը, ովքեր գերիների կարգավիճակում գտնվում են իսլամիստների մոտ: