Համաշխարհային բանկը 2014 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը իջեցրել է մինչեւ 2,6 տոկոս՝ հունիսին սպասվող 2,8 տոկոսից: 2015-2016 թվականների համար նույնպես կանխատեսման սրբագրում Է կատարվել դեպի նվազեցման կողմը՝ համապատասխանաբար մինչեւ 3,2 տոկոս, 3,4 տոկոս՝ 3,4 տոկոսից եւ 3,5 տոկոսից:
Կանխատեսման իջեցումը հաշվի Է առնում կայուն լճացումը եվրոգոտում, Ճապոնիայում, Լատինական Ամերիկայի մի քանի երկրներում եւ Եվրոպայի զարգացող երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՀԲ-ի զեկույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 24-ին:
2014 թվականին զարգացած երկրների ՀՆԱ-ի աճի կանխատեսումը իջեցվել Է մինչեւ 1,8 տոկոս՝ հունիսին սպասվող 2,2 տոկոսից: 2015 թվականին աճը, ըստ բանկի գնահատման, կկազմի 2,4 տոկոս, 2016-ին՝ 2,5 տոկոս: Եվրոգոտու երկրները 2014 թվականին կաճեն 0,9 տոկոսով, 2015-ին՝ 1,4 տոկոսով եւ 2016 թվականին՝ 1,8 տոկոսով:
Զարգացող երկրների համախառն ներքին արդյունքի աճը, բանկի կարծիքով, նույնպես ավելի ցածր կլինի, քան ավելի վաղ ենթադրվում Էր. 2014 թվականին՝ 4,5 տոկոս՝ 5,3 տոկոսի փոխարեն, 2015-ին՝ 5 տոկոս՝ 5,5 տոկոսի փոխարեն եւ 2016 թվականին՝ 5,3 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: