Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) ընթացիկ տարում նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը, սեպտեմբերյան կանխատեսման համեմատությամբ, իջեցրել Է օրական 0,2 միլիոն բարելով՝ օրական մինչեւ 92,4 մլն բարել, 2015 թվականին սպասվում Է համաշխարհային պահանջարկի աճ օրական 1,1 միլիոն բարելով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության հոկտեմբերյան զեկույցում:

 

2014 թվականի համար կանխատեսման կրճատումը կապված Է աշխարհում տնտեսական աճի ավելի թույլ սպասումների հետ, քան կանխատեսվում Էր ավելի վաղ:

 

Սեպտեմբերի տվյալներով՝ նավթի մատակարարումների համաշխարհային ծավալն աճել Է օրական գրեթե 910 հազար բարելով՝ օրական մինչեւ 93,8 մլն բարել:

 

ՕՊԷՔ-ի երկրներից նավթի արդյունահանումն անցած ամսին ավելացել Է մինչեւ վերջին 13 ամիսների ամենաբարձր ցուցանիշ: Օգոստոսի համեմատությամբ սեպտեմբերին մատակարարումներն ավելացել են օրական 415 հազար բարելով՝ օրական մինչեւ 30,66 մլն բարել: Աճը կապված Է Լիբիայից ու Իրաքից «սեւ ոսկու» մատակարարումների ավելացման հետ:

 

Ինչպես սպասվում Է, 2015 թվականին նավթի մատակարարումներն այն երկրներից, որոնք ՕՊԷՔ-ի անդամներ չեն, օրական կաճեն 1,3 մլն բարելով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: