Եգիպտական կողմի նախաձեռնությամբ չեղյալ է համարվել Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ելույթից հետո, ով հայտարարել է, որ Կահիրեն խախտում է ժողովրդավարական սկզբունքները: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Հանդես գալով Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստի համատեղ հանդիպմանը՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է կազմակերպությանը Եգիպտոսում ժողովրդավարական իրավունքների խախտումը անտեսելու համար, որտեղ գահընկեց արեցին օրինականորեն ընտրված նախագահ Մուհամեդ Մուրսիին:
Միևնույն ժամանակ, ըստ Էրդողանի, ՄԱԿ-ը դեմ չէ այն փաստին, որ ճանաչված հեղինակություն է ստացել այն մարդը, ով իշխանություն է եկել հեղաշրջման միջոցով:
«Եթե մենք չհարգենք ժողովրդավարությունը և պաշտպանենք նրանց, ովքեր իշխանություն են ստանում հեղաշրջումների միջոցով, ապա ինչու՞ է պետք ՄԱԿ-ը»,- նախագահի խոսքերն է մեջբերել Zete.com-ը:
Եգիպտոսի ԱԳ նախարարն իր հերթին հայտարարել է, որ Էրդողանի խոսքը «սուտ ու զրպարտություն» է պարունակում, այդ իսկ պատճառով երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված էր հինգշաբթի օրվա համար, հետաձգվել է:
Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները վատթարացել են Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից և դրանից բխող արյունալի բախումներից հետո: