Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կառուցողական Է համարել հանդիպումն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի եւ Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որը կայացել Է հուլիսի 10-ին Վիեննայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Նրա խոսքով առաջին հարցը, որը հանդիպման ժամանակ քննարկվել Է, ինչպես հասնել իրանական միջուկային ծրագրի շուրջը համաձայնագրի ընդունման: «(Գլխավոր հարցն) Է ինչպես հասնել «այո»-ի,- ասել Է Զարիֆը հանդիպման ավարտից հետո:

 

 

Նա հավելել Է, որ առավոտյան կայացած բանակցությունները համարում Է «կառուցողական»: Ավելի վաղ Զարֆն ասում Էր, որ պլանավորում Է առաջիկա հանգստյան օրերին մնալ Վիեննայում կայանալիք բանակցություններում:

 

 

Հուլիսի 9-ին հայտնի Է դարձել, որ իրանական միջուկային դոսիեի շուրջը բանակցությունների այս փուլն անորոշ ժամկետով երկարաձգվում Է: Քերին հայտարարել Է, որ կողմերը մտադիր չեն շտապել եւ կաշխատեն որակյալ համաձայնագրի մշակման վրա: Ըստ որում նա ընդգծել Է, որ Իրանի հետ համաձայնագրի ավարտման գործընթացն անվերջ չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: