
ԵԱՀԿ-ն Դոնեցկի մոտակայքում իրականացրած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է զանգվածային գերեմաններ եւ կոչ արել միջազգային կազմակերպություններին հետաքննել Ուկրաինայում արեւելքում կատարված գործողություններն ու համապատասխան գնահատական տալ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, զանգվածային գերեզմանների մասին բոլոր տվյալները ԵԱՀԿ-ն արդեն փոխանցել է Եվրամիությանը: Վերջինն էլ իր հերթին կոչ է արել տարածաշրջանում վերականգնել օրենքի գերակայությունն ու վերջ տալ մարդու իրավունքների ոտնահարմանը:
Եվրամիությունը կոչ է արել նաեւ հետաքննել մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչ օրս: Զանգվածային գերեզմանը Դոնեցկի հարեւանությամբ է' թիվ 22 «Կոմունար» հանքի մոտ: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ է դարձել, որ մահացածները սպանվել են. մահը վրա է հասել մոտ տարածությունից գլխին ուղղված կրակոցների հետեւանքով:
Մինչ հրադադարի հաստատումը այդ հատվածը ղեկավարում էին ուկրաինական ուժերն ու «Այդար» գումարտակը:
Ըստ տեղեկությունների' հայտնաբերվել են այլ զանգվածային գերեզմաններ, որոնց վայրի մասին որեւէ տեղեկատվություն առայժմ չի հրապարակվում: ՌԴ ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ եւ պահանջել իրականացնել միջազգային հետաքննություն: