Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԵԱՀԿ-ն կորցրել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանում աշխատող իր ներկայացուցիչների հետ կապը: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

 

Վերջին անգամ դիտորդները կապի են դուրս եկել մայիսի 26-ին՝ տեղի ժամանակով 18:00-ին:

 

«ԵԱՀԿ ներկայացուցիչները ծրագրային պարեկություն իրականացնելիս են եղել Դոնեցկի արևելյան շրջանում, երբ կորել է նրանց հետ կապը: Կապը վերականգնել չի հաջողվում: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանց հետ տեղում կապ հաստատենք»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Դոնեցկում միջազգային դիտորդների խումբը կազմված է եղել չորս հոգուց: Կիևը և տարածքային իշխանությունները տեղեկացված են տեղի ունեցածի մասին: