Այսօր Դոնեցկում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիտորինգային առաքելության 4 զրահապատ մեքենա է այրվել: Այդ մասին հաղորդվել է առաքելության պաշտոնական Twitter-ում: Հավանական վարկածը՝ միտումնավոր հրկիզումն է:

 

 

«Այսօր գիշեր Դոնեցկում, առաքելության գրասենյակի մոտ, հրկիզվել է ԵԱՀԿ-ի 4 ավտոմեքենա: Առաքելությունը դատապարտում է նման գործողությունները: Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: