
Մոլեգնած անտառային հրդեհի հետևանքով' Կալիֆորնիայի մայրուղու վրա այրվել է 20 ավտոմեքենա, առնվազն 10-ը' վնասվել: Այս մասին հայտնում է CNN ը' վկայակոչելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել Սան Բերնարդո քաղաքի մոտակայքում: Հայտնի է նաև, որ հրդեհը ոչնչացրել է հինգ տուն:
Աղետի հետևանքների վերացման գործում ներգրավված է ուղղաթիռ: