ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի հետ հանդիպմանը հավաստել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում Իրաքի իշխանություններին աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Հանդիպումը սեպտեմբերի 25-ին տեղի Է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Նյու Յորքում ընթացող 69-րդ նստաշրջանում:
Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, Լավրովը հավաստել Է Ռուսաստանի անփոփոխ աջակցությունն Իրաքի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
«Ընդսմին ընդգծվել Է, որ Մոսկվայում պատրաստ են այսուհետեւ Էլ աջակցություն ցուցաբերել Իրաքի ղեկավարությանը ահաբեկչական սպառնալիքին, նախեւառաջ ի դեմս «Իսլամական պետության», հակահարված հասցնելու նրա ջանքերում»,-ասված Է փաստաթղթում,
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտը հանդես Է եկել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» խմբավորման զինյալների դիրքերին ԱՄՆ-ի ավիահարվածների մեկնաբանությամբ: «Այս օրերին Իրաքում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Ռուսաստանը հանդես Է գալիս ահաբեկչությանն արդյունավետ հակազդելու հետեւողական ու սկզբունքային գծի օգտին: Մեր համոզմամբ՝ անհրաժեշտ Է ահաբեկչության հիմնախնդրի եւ դրա ծավալման պատճառների խորը եւ համալիր վերլուծություն…Մենք կոչ ենք անում միջազգային հանրակցության բոլոր պատասխանատու անդամներին՝ մասնակցել ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր ռազմավարության մշակմանը եւ դրա իրագործմանը»,- նշվում Է նախարարության մեկնաբանության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: