Հայաստանի Հանրապետությունը Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի (Perinçek v. Switzerland, App. no. 27510/08) գործով ներգրավվում է որպես երրորդ կողմ:
ՄԻԵԴ-ի Մեծ պալատն այսօր հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը:
Նիստը նախատեսված է 2015թ հունվարի 28-ին: Մինչ այդ հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի հրավոր, իսկ հունվարի 28-ի նիտում նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա:
Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ էր դիմել 2014թ. օգոստոսի 20-ին:
Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաև Թուրքիան: