Times.am-ը շարունակում է հետևել հայկական ավիաշուկայի անցուդարձին և նորություններին: Ինչպես արդեն տեղեկացրել էին, վերջին շրջանում ավիատոմսերի գները բավական բարձրացել են: Այսպես, երբեմնի 38 եվրո միակողմանի սակագնի փոխարեն ռուսաստանյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության սակագները Ռոստով, Սոչի, Մինվոդի ուղղություններով ներկայումս արդեն կազմում է 84 եվրո: Անգամ, եթե տոմսը ձեռք է բերվում վաղօրոք: Համեմատության համար նշենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ նշված ուղղություններով վաղօրոք ձեռքբերվելիք տոմսի գինը կազմում էր շուրջ 60 եվրո:
Իսկ ահա չվերթից մի քանի օր առաջ տոմս գնելու դեպքում, արժեքը կարող է լինել անհամեմատ ավելի բարձ: Օրինակ, նույն «Աէրոֆլոտը» սեպտեմբերի 27-ի համար Երևան-Սոչի ուղղությամբ միակողմանի տոմսը երեկ առաջարկում էր 354 եվրոյին համապատասխան ՀՀ դրամով: Այս թիվն ավելի քան 9 անգամ բարձր է նախկինում կիրառվող 38 եվրո սակագնից: Հայաստանում կիրառվող տուրքերի հետ միասին նշված ուղղությամբ տոմսը քաղաքացիների համար կարժենա 394 եվրո:
Շարունակությունն՝ այստեղ: