Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Քլարկը սեպտեմբերի 28-30-ը կայցելի Հայաստան: Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ղեկավարին կընդունի Հանրապետ ության նախագահ Սերժ Սարգսյանը։
Հելեն Քլարկը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Սեպտեմբերի 29-ին տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի ղեկավարի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս