Ադրբեջանը Ֆրանսիայի պաշտոնական կառույցներին համապատասխան դիմում կներկայացնի՝ կապված ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Կալտենբախի' Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարել է, որ ԼՂ կատարած այցելությամբ ֆրանսիացի սենատորը «նպաստում է անջատողականությանը»: