Դոնցկի Կույբիշևի և Կիևի շրջաններում կրակոցների հետևանքով վնասվել են բնակելի տներ և մի շարք շինություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, հրաձգության հետևանքով ամբողջովին քանդվել է Էկոնոմիչեսկայա փողոցի թիվ 13 տունը, մասամբ վնասվել է Միրգորոդսկայա փողոցի սեփական տներից մեկը, Էնգելսի փողոցի ամառային խոհանո ցը, ինչպես նաև Էկոմոկիչեսկայա փողոցի «Գրանդ» կահույքի գործարանը:

 

Կրակոցների հետևանքով վնասվել է նաև Կիևի շրջանային խորհրդի շենքը: Կոմունալ ծառայություններն ու հասարակական տրանսպորտն աշխատում են արտակարգ ռեժիմով: