Ուկրաինացի ուժայինների կողմից մայիսի 2-ի լույս 3-ի գիշերն արձակած կրակոցների հետևանքով Դոնեցկի Կիևի շրջանում ավերածություններ են տեղի ունեցել, խախտվել է տաք ջրի մատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել են Դոնեցկի շրջանային վարչությունում: «Դոնեցկում մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը լարված է անցել: Կրակոցների հետևանքով առանց տաք ջրամատակարարման են մնացել Կիևի շրջանի 25 տներ»,-հայտնել են շրջանային վարչությունում:

 

Ավելի վաղ Կիևի և Կույբիշևի շրջանի ղեկավար Իվան Պրիխոդկոն հայտնել է, որ կրակոցների հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել Կիևի շրջանում: «Մի շարք հասցեներում մեծամասշտաբ ավերածություններ և հրդեհներ են առաջացել»,-ասել է շրջանի ղեկավարը:

 

Կրակոցների հետևանքով տուժածների մասին տեղեկատվությունը ճշտման փուլում է:Պաշտպանության նախարարությնա տվյալներով, ուկրաինացի ուժայինները մեկ օրում հրադադարի ռեժիմը խախտել են 36 անգամ: